Իրավական
Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացում՝ սեպտեմբերի 25, 2026
Beautify-ը հավատարիմ է ձեր անձնական տվյալների պաշտպանությանը: Սույն Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչ տվյալներ ենք հավաքում, ինչու ենք հավաքում և ինչպես ենք պահպանում դրանք, երբ դուք օգտվում եք beautify.am-ից կամ մեր բջջային հավելվածներից:
1. Ընդհանուր տեղեկություններ
Beautify.am-ը գեղեցկության ծառայությունների ամրագրման հարթակ է (Beautify ՍՊԸ, գրանցման հասցեն՝ ՀՀ): Մենք ապահովում ենք հաճախորդների և պրոֆեսիոնալ բիզնեսների միջև կապը։ Հարթակը հնարավորություն է տալիս հաճախորդին գտնել իրեն ամենամոտ, ամենահամապատասխան գեղեցկության սրահը կամ մասնագետին, տեսնել այլ հաճախորդների թողած կարծիքները գեղեցկության սրահների կամ մասնագետների աշխատանքի վերաբերյալ, կատարել առցանց ամրագրումներ։ Հարթակը գեղեցկության սրահներին և գեղեցկութան ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս տեսանելի դառնալ մեծ թվով հաճախորդների համար, ընդունել առցանց ամրագրումներ, համակարգել սրահի կամ մասնագետի աշխատանքային գրաֆիկը, ստանալ հիշեցումներ ամրագրումների վերաբերյալ, ունենալ կարծիքներ կատարած աշխատանքի վերաբերյալ:
Սույն քաղաքականությունը վերաբերում է բոլոր այցելուներին, գրանցված օգտատերերին և բիզնես գործընկերներին, որոնք օգտվում են մեր հարթակից:
2. Հավաքվող տվյալները
2.1 Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը
- Անձնական տվյալներ՝ անուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար և գաղտնաբառ գրանցման ժամանակ:
- Անձնական հաշվի տվյալները՝ հաշվի գլխավոր լուսանկար, ծանուցումների կարգավորումներ: Մեր բջջային հավելվածում տեսախցիկի թույլտվություն հարցվում է միայն այն պահին, երբ ընտրում եք հավելվածից անմիջապես նկարել պրոֆիլի լուսանկար:
- Ամրագրման տվյալներ՝ ընտրված ծառայություններ, ամրագրումների ամսաթվեր և ժամեր, ընտրված սրահներ, մասնագետ:
- Կարծիքներ՝ բիզնեսների կամ մասնագետների վերաբերյալ։
- Բիզնեսի կամ համագործակցող մասնագետի տվյալներ (միայն գործընկերների համար)՝ ընկերության, մասնագետի անուն, հասցե, աշխատանքային ժամեր, ծառայությունների ցանկ, աշխատակազմ (սրահների համար):
- Աջակցության մասնագետին ուղղված հաղորդագրություններ և կցված ֆայլեր:
2.2 Ավտոմատ կերպով հավաքված տեղեկություն
- Հավաքագրվում են կայքում անցկացրած ժամանակն ու կատարված գործողությունները:
- Սարքի տվյալները, որով այցելել եք հարթակ՝ բրաուզերի տեսակ, օպերացիոն համակարգ, էկրանի լուծաչափ:
- Տեղադրության տվյալներ. մոտավոր տեղադրություն՝ ըստ IP հասցեի, կամ ճշգրիտ տեղադրություն՝ ձեր թույլտվությամբ:
2.3 Երրորդ կողմերից ստացված տեղեկատվություն
- Google OAuth. եթե մուտք եք գործում Google-ի միջոցով, ստանում ենք ձեր անունը, էլ. փոստը և պրոֆիլի լուսանկարը:
- Անալիտիկ ծառայություններ. ամփոփ, անանունացված օգտագործման վիճակագրություն:
3. Տվյալների օգտագործումը
Հավաքված տեղեկատվությունն օգտագործում ենք հետևյալ նպատակներով.
- Ձեր հաշվի ստեղծում, կառավարում և ինքնության հաստատում, ներառյալ բջջային հավելվածում պրոֆիլի լուսանկարի վերբեռնումը կամ նկարելը:
- Ամրագրումների մշակում, հաստատում և հիշեցում:
- Ձեր կարծիքների և վարկանիշների ցուցադրում բիզնեսի էջերում:
- Համապատասխան որոնման արդյունքների, առաջարկությունների ու անհատականացված բովանդակության ցուցադրում:
- Ձեր հաշվի, ամրագրումների և հարթակի թարմացումների մասին հաղորդակցություն:
- Տեխնիկական խնդիրների և վեճերի հետաքննություն:
- Հարթակի բարելավման և նոր հնարավորությունների մշակման նպատակով օգտագործվող ձևաչափերի վերլուծություն:
- Իրավական պարտավորությունների կատարում:
- Տեսախցիկի թույլտվությունն օգտագործում ենք միայն հավելվածում պրոֆիլի լուսանկար նկարելու համար. այն չենք օգտագործում ֆոնային նկարահանման կամ այլ, կապ չունեցող հետևման նպատակներով:
Սրահները, որտեղ եղել եք, կարող են երբեմն Ձեզ հիշեցնել կրկին ամրագրելու մասին (ամսական առավելագույնը մեկ անգամ)։ Կարող եք դրանք անջատել ցանկացած հաղորդագրությունից կամ Ձեր պրոֆիլում։
4. Տվյալների փոխանցումը
Մենք ձեր անձնական տվյալները չենք վաճառում: Կիսվում ենք դրանցով միայն հետևյալ դեպքերում.
- Երբ կատարել եք ամրագրում որևէ բիզնեսից. ամրագրում կատարելիս բիզնեսը ստանում է ձեր անունը, կոնտակտային տվյալներն ու ամրագրման մանրամասները:
- Ծառայություն մատուցողներ. վստահելի երրորդ կողմեր, ովքեր օգնում են շահագործել հարթակը (հոսթինգ և նմանատիպ ծառայություններ):
- Օրենքի պահանջ. երբ բացահայտումը պահանջվում է օրենքով կամ դատական որոշմամբ:
- Միավորում այլ բիզներիս հետ կամ վաճառք. միավորման կամ վաճառքի դեպքում ձեր տվյալները կարող են փոխանցվել: Մենք կտեղեկացնենք ձեզ նախապես:
5. Քուքիներ և հետևման տեխնոլոգիաներ
Մենք օգտագործում ենք քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ հետևյալ նպատակներով.
- Անհրաժեշտ քուքիներ. ձեր մուտքի պահպանում, կայքի կեղծ հարցումներից պաշտպանություն:
- Ֆունկցիոնալ քուքիներ. լեզվի, որոնման նախասիրությունների և ինտերֆեյսի կարգավորումների պահպանում:
- Անալիտիկ քուքիներ. հարթակում հաճախորդների վարքի ուսումնասիրություն բարելավման նպատակով:
Կարող եք կառավարել քուքիները ձեր բրաուզերի կարգավորումներից: Անհրաժեշտ քուքիների անջատման դեպքում կայքը կարող է չնույնականացնել հարթակում ձեր վարքը:
6. Տվյալների պահպանումը
Ձեր անձնական տվյալները պահում ենք այնքան ժամանակ, քանի դեռ ձեր հաշիվն ակտիվ է կամ ծառայությունների մատուցման համար ձեր տվյալներն անհրաժեշտ են.
- Հաշվի տվյալները պահպանվում են քանի դեռ չեք ջնջել ձեր հաշիվը
- Ամրագրումների պատմությունը պահպանվում է անժամկետ, օգտահաշիվը ջնջելու դեպքում շարունակվում են պահպանվել անանուն:
- Ձեր հրապարակած կարծիքները տեսանելի կմնան, եթե չպահանջեք դրանց հեռացումը կամ հաշիվը չջնջեք:
- Անալիտիկ տվյալները անանունացվում և պահպանվում են անժամկետ:
Հաշվի ջնջումից հետո ծառայությունների վերաբերյալ ձեր թողած կարծիքները և ծառայությանն առնչվող այլ տվյալներ կշարունակեն պահպանվել անանուն առանց հաճախորդին նույնականացնելու:
7. Անվտանգություն
Մենք կիրառում ենք ոլորտային ստանդարտ անվտանգության միջոցներ ձեր տվյալները պաշտպանելու համար.
- HTTPS (TLS) ծածկագրում ձեր սարքի և մեր սերվերների միջև փոխանցվող բոլոր տվյալների համար:
- Հեշավորված և աղավաղված գաղտնաբառերի պահպանում:
- Հարթակում բոլոր օգտատերերն ունեն սահմանափակ հնարավորություններ և տվյալների սահմանափակ հասանելիություն։
- Կանոնավոր անվտանգության ստուգումներ և խոցելիության գնահատումներ:
Ինտերնետի միջոցով փոխանցման ոչ մի մեթոդ 100% ապահով չէ: Եթե անվտանգության խոցելիություն եք հայտնաբերել, խնդրում ենք հաղորդել info@beautify.am-ին հրապարակային բացահայտումից առաջ:
8. Ձեր իրավունքները
Կախված ձեր գտնվելու վայրից, ձեր անձնական տվյալների վերաբերյալ կարող են ունենալ հետևյալ իրավունքները.
- Կարող եք պահանջել ձեր մասին պահվող անձնական տվյալները:
- Եթե նկատել եք ձեր անձնական տվյալների անճշտություն, կարող եք ուղղել կայքում կամ տեղեկացնել աջակցության թիմին:
- Կարող եք պահանջել ձեր անձնական տվյալների ամբողջական ջնջում:
Այս իրավունքներից որևէ մեկն իրականացնելու համար կապվեք մեզ հետ info@beautify.am էլ. հասցեով:
9. Երեխաների գաղտնիությունը
Beautify-ը նախատեսված չէ 16 տարեկանից փոքրերի համար: Մենք չենք հավաքում երեխաների անձնական տվյալներ: Եթե կարծում եք, որ երեխան մեզ անձնական տեղեկատվություն է տրամադրել, խնդրում ենք կապվել մեզ հետ:
10. Քաղաքականության փոփոխություններ
Կարող ենք թարմացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը: Էական փոփոխությունների դեպքում կտեղեկացնենք գրանցված օգտատերերին էլ. փոստով և կթարմացնենք «Վերջին թարմացում» ամսաթիվը:
11. Կապ մեզ հետ
Սույն Գաղտնիության քաղաքականության կամ ձեր տվյալների կառավարման վերաբերյալ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ.
- Էլ. փոստ՝ info@beautify.am
- Հեռախոս՝ +374 44 26 26 06
- Հասցե՝ Beautify ՍՊԸ, Երևան, Հայաստանի Հանրապետություն